Հոկտեմբերի 28-Նոյեմբերի 1-Ուսումնական արձակուրդ

Առաջադրանք՝«Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին»նախագծի շրջանակում.
1․ Ուսումնասիրե՛ք «Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիան» /1989թ., նոյեմբերի 20/ և «ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին» /1996թ., մայիսի 29/, և ձեր ուսումնասիրության հիման վրա ներկայացրե՛ք երեխայի իրավունքների վիճակը Հայաստանում /փաստաթղթերում գրված հոդվածներն ու դրույթները որքանո՞վ են գործում իրականում, կոնկրետ ո՞ր կետերն են հաճախակի խախտվում պետության կողմից և այլն/։
Արտահայտե՛ք ձեր հիմնավոր տեսակետն ու կարծիքը։
2․ Աշխատանքը հրապարակում եք բլոգում և պատրաստվում ներկայացնելու դասարանում՝ ուսումնական արձակուրդի ավարտից հետո։
«Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագիծ
«Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիա» /1989թ., նոյեմբերի 20/
«ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին» /1996թ., մայիսի 29/

Երեխայի իրավունքների կոնվենցիան ՄԱԿ-ի միջազգային իրավական փաստաթուղթ է, որը սահմանում է երեխաների իրավունքները մասնակից պետություններում։ Երեխայի իրավունքների կոնվենցիան պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթն է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին։ Այն կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։
Երեխաների իրավունքներին վերաբերող ՄԱԿ առաջին ակտը դարձավ 1959 թվականին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Երեխայի իրավունքների հռչակագիրը», որտեղ ձևակերպված էին այն տասը սկզբունքները, որոնք սահմանում էին բոլոր նրանց գործողությունները, ովքեր իրականացնում են երեխաների իրավունքների ամբողջական պաշտպանությունը, և որը նպատակ ուներ ապահովել նրանց «երջանիկ մանկությունը»: Հռչակագիրը հռչակում էր, որ «մարդկությունը պարտավոր է երեխային տալ իր ունեցած լավագույնը», երաշխավորել երեխաների՝ բոլոր իրավունքներից և ազատություններից օգտվելը՝ հօգուտ նրանց և հասարակության:
Հայաստանում երեխաների իրավունքները համեմատաբար պաշտպանված են, և չկան շատ օրինակներ, որտեղ նրանց իրավունքները խախտվում են , որովհետև մեր ազգը ավանդապաշտ է: Նշված դրույթներն ու հոդվածներն իրականում գործում են: Նշված հղմամբ կարելի է առանձնացնել խախտումներից մի քանիսը. երբ երեխաներին շահագործում են`ծնողները ստիպում են զբազվել մուրացկանությամբ, գողությամբ: Երբեմն երեխաները գործում են ծնողի կամքին հակառակ և ենթարկվում բռնության:

Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 4

Առաջադրանք 2. Ընտրե՛ք նշված թեմաներից մեկը և պատրաստե՛ք նյութ՝ օգտվելով տարբեր աղբյուրներից /գրավոր/.
-«Վանի թագավորության կառուցակարգը»
-«Արտաշեսյան Հայաստանի պետական կառուցակարգը»
-«Արշակունյաց Հայաստանի պետական կառուցակարգը»
-«Բագրատունյաց  Հայաստանի պետական կառուցակարգը»

Պետական կարգը Արշակունիների օրոք: Արշակունյաց թագավորության ժա- մանակաշրջանում ավարտուն տեսք և իրավական ձևակերպում ստացան ավատապետական զարգացած հասարակարգին բնորոշ ինստիտուտներր՝ իշխող ազնվականության ավատատիրական սեփականության ձևերը, նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձև կառուցվածքը և այլն: Նվիրապետական «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն միապետը` Հայոց Արշակունի արքան: Ւշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իչխանները՝ բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, ինչպես նաև կրոնի և գաղափարախոսության բարձրաստիճան սպասավորները, մասնավորապես՝ քրմապետական, իսկ 301 թվականից հետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումը անխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելու պայմանագրությամբ: Բարձրաստիճան ազնվականների տիրույթները կոչվում էին «Հայրենիք» կամ «Հայրենականք», որոնք համարվում էին նրանց անտրոհելի տոհմա կան սեփականությունը և ժառանգաբար փոխանցվում էին ավագ գավակներին: Յուրաքանչյուր նախարար օժտված էր վարչական և դատական իշխանությամբ, իր հպատակ բնակչությունից գանձում էր հարկեր ու տուրքեր, պահում էր սեփական զորք: հայ նախարարների զորքերի թվաքանակի մասին տեղեկություններր վավերացված էին «Զորանամակ» կոչվող հրովարտակում: Նվիրապետական «սանդուղքի» հաջորդ աստիճանը կազմում էին ազնվականության կրտսեր ժառանզներր՝ «ոստանիկներր» և «սեպուհներր», որոնք իրենց անմիջական տերերից ստանում էին «պարգևականք» կոչվող տիրույթներ` դրանց փոխարեն զինվորական և վարչական ծառայություններ մատուցելու պայմանով: Բդեշխներն ու նախարարներր արքունիքում ժառանգաբար զբաղեցում էին իրենց հատկացված «զահերը» կամ «բարձ ու պատիվները», որոնց աստիճաններր կամ խիստ հերթականությամբ կանոնակարգված տեղերը (րստ նրանց տնտեսական և ռազմական հզորության) ամրագրված էին արքունի «Գահնամակում»: հայոց արքան երկիրը կառավարում էր արքունիքին առընթեր վարչական մարմինների՝ գործակալությունների միջոցով: Գործակալական պաշտոնները վարում էին տոհմիկ ազնվականության ներկայացուցիչները, հիմնականում՝ ժառանգաբար, սերունդներին փոխանցելով իրենց հմտությունները: Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում կարևոր էին հետևյալ գործակալությունները.1, Հազարապետություն, որի գործակալը ղեկավարում էր երկրի տնտեսական գործերը, հարկագանձումներն ու եկամուտների բաշխումը, անտառատնկումները, շինարարական աշխատանքներր, մասնավորապես քաղաքների, բերդերի, ճանա- պարհների, կամուրջների, ջրանցքների կառուցումները: Այդ գործակալությունը տարբեր ժամանակներում վարել են Գնունի և Ամատունիիշխանատների ներկայացուցիչները:

2. Մարդպետություն, որի գործակալը հսկում էր թագավորի ապարանքը, բերդերն ու ամրոցներր, ղեկավարում արքունի տնտեսությունր, կալվածներր, եկամուտներն ու գանձերը, գլխավորում էր «մարդպետական» կոչվող հեծյալ զորագունդր, հոգում էր արքայազունների դաստիարակությունը, մեծարվում «Հայր» պատվանունով:

3.Սպարապետություն, որի գործակալր երկրի ռազմական ուժերի գերագույն հրամանատարն էր և այդ գործում թագավորի առածին տեղակալը: Սույն գործակալությունր գերազանցապես վարել են Մամիկոնյան նախարարական տան ներկայացուցիչներր:

4.Մեծ դատավարություն, որի գործակալր ղեկավարում էր դատական ատյաններր, ընդունում հասարակական կյանքը կարգավորող օրենքներ ու կանոններ, հետևում դրանց կենսագործմանը, այդ գործերում համարվում թագավորի առանձին խորհրդականը: Մեծ դատավարության գործակալությունը նախաքրիստոնեական դարերում եղել է Հայոց քրմապետի, իսկ 301 թվականից հետո Հայոց Հայրապետի (կաթողիկոսի) մենաշնորհը:

б.Մաղխազություն, որի գործակալը գլխավորում էր արքունի պահակազորը և թիկնազորը, հոգում թագավորի անձի և նրա ընտանիքի պաշտպանությունը: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Խորխոռունի նախարարական տան ներկայացուցիչները:

6.Թագադիր ասպետություն, որի գործակալը ղեկավարում էր նորընծա արքայի թագադրման և արքունի ապարանքի արարողությունները, րնդունում և ճանապարհում էր օտարերկրյա դեսպաններին: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Բագրատունյաց տոհմի ներկայացոլցիչներր:

7.Սենեկապետություն, որի գործակալր ղեկավարում էր պետական գրագրությունները, համարվում արքունի դիվանի քարտուղարը, դպրապետր և կնքապահը: Արքայի հանձնարարությամբ այդ պաշտոնր վարել են հավատարիմ, գրագետ և օտար լեզուների տիրապետող ազնվականներ:

Մատենագրական աղբյուրներում հիշատակվում են նաևշահախոռապետ, որսապետ, տակառապետ, հանդերձապետ, դահճապետ, մունետիկ, շահապ, գրչունիք, նամակունիք, սպանդունիք, արքունի դրան եպիսկոպոս և այլ անվանումներով միջին ու մանր գործակալություններ: Արշակունիների արքայատան անկումից (428 թ.) հետո հիմնականում հարատևեցին համապետական նշանակություն ունեցող գործակալությունները, որոշ գործակալություններ վերաիմաստավորվեցին, իսկ պալատական նեղ նշանակություն ունեցողները դադարեցին գործելուց:

Արշակունյաց Հայաստանում զինված ուժերր համալրվում էին արքունի և նախարարական զորամիավորումներով: Տրդատ III Մեծի օրոք (287-330) հայկական զորաբանակի թիվը հասնում էր 70 հազարի: IV դարում Սասանյան Պարսկաստանի սպաոնալիքները հարկադրեցին մեծացնել հայկական զինված ուժերի թվաքանակը: Մեզ հասած «Զորանամակի» համաձայն IV դարի երկրորդ կեսին նախարարությունները Հայոց զորաբանակը համալրել են 84 հազար մարտիկով, իսկ արքունի հեծելագունդը կաղմել է 40 հազար միավոր: Զինված ուժերի կորիզը կազմող այրուձին համալրվում էր գերազանցապես ազնվականներով, որոնք վաղ հասակից մասնագիտանում էին ձիավարժության, որսախաղերի և զինավարժությունների մեջ:

Աղբյուրը՝ Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 71-74

Սեպտեմբերի 16-20

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Պետություն: Պետական իշխանություն և ինքնիշխանություն /բանավոր, Հասարակագիտության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 147-152, այլ աղբյուրներ/

Առաջադրանք 1. Պատրաստե՛ք նյութ՝ «Պետության տարածքի կառուցվածքը և հատկանիշները» թեմայով.
Առաջադրանք 2. Բացատրե՛ք «Իշխանություն» և «Ինքնիշխանություն» հասկացությունները: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք բացարձակ է պետության ինքնիշխանությունը /գրավոր/.

 

1.Պետական կառուցվածքի ձևը պետության կամ միություն կազմող պետությունների վարչատարածքային կառուցվածքի եղանակն է, ինչպես նաև իշխանության կենտրոնական և տարածքային մարմինների փոխհարաբերությունների համակարգ:Տարբերում են պետական կառուցվածքի երեք հիմնական ձև՝ միատար պետություն (ունիտար), դաշնություն և համադաշնություն: Միատար (ունիտար) պետության մասերից և ոչ մեկը պետական կարզմավորման կարգավիճակ չունի: Ունիտար պետություններն ունեն մեկ սահմանադրություն, մեկ քաղաքացիություն, պետական իշխանության բարձրագույն մարմինների մեկ համակարգ: Գոյություն ունի միատար պետությունների երկու տարատեսակ՝ կենտրոնացված և ապակենտրոն: Կենտոնացված միատար պետություններում տարածաշրջանային մարմինները ղեկավարում են կենտրոնի նշանակված պաշտոնատար անձիք: Կենտրոնացված միատար պետություններից է Նիդեռլանդները, Հայաստանը, Ղազախստանը: Ապակենտրոն միատար պետություններում տարածաշրջանային մարմինները ձևավորում են կենտրոնական մարմիններից անկախ (Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա, Ճապոնիա): Դաշնությունն իրավաբանորեն որոշակի քաղաքական ինքնուրույնությամբ օժտված պետական կազմավորումներից բաղկացած միություն է: Դաշնության մաս հանդիսացող պետական կազմավորումները (նահագներ, հողեր և այլն) դաշնության սուբյեկտ են և ունեն իրենց սեփական վարչատարածքային բաժանումը: Դաշնային պետությունն ունի իշխանության բարձրագույն մարմինների երկու համակարգ՝ դաշնային (կամ միութենական) մարմիններ և դաշնության անդամների մարմիններ: Պետք է նշել, որ դաշնային մարմիններն իրենց գործառույթներն ու լիազաորություններն իրականացնում են ամբողջ երկրի տարածքում: Դաշնության պետական կազմավորումները պետություններ չեն: Վերջիններս չունեն ինքնիշխանություն, որպես կանոն, միութենական պետության կազմից միակողմանիորեն դուրս գալու իրավունք, ինչպես նաև իրավաբանորեն զուրկ են միջազգային հարաբերություններին մասնակցելու իրվավունքից: Դաշնային պետության օրինակներ են ԱՄՆ, Ավստրալիան, Ավստրիան, Գերմանիան, Հնդկաստանը, Բելգիան, Ռուսաստանը և այլն: Պետք է նշել, որ, ինչպես ունիտար պետությունում, այնպես էլ դաշնային պետությունում, տարբերվում են կենտրոնացված և ապակենտրոն տեսակները: Կենտրոնացված դաշնային պետության օրինակ է Հնդկաստանը, իսկ ապակենտրոնի՝ ԱՄՆ, Գերմանիա: Պետության կառուցվածքի ձև է համարվում նաև համադաշնությունը: Վերջինս պետությունների միության այնպիսի ձև է, երբ միության մաս կազմող պետություններն ամբողջությամբ պահպանում են իրենց ինքնիշխանությունը:

English Exercise

Exercise 105

 

1. My husband taught his son everything he knows.

2. Her patient has a bad memory. She can’t remember anything.

3. I think there is something wrong with my watch.

4. Wev’e got nothing eat. Wev’e got only something to drink.

5.  The student didn’t understand anything because she heard nothnig.

6. Does he know anything about computers.

7. He felt terible. He couldn’t do nothing else.

8. Everything is all right, the patient is much better today.

9. Is there something interesting in theatre programme ?

10. I could see nothing: it was quite dark.

11. Give me something to drink.

12. I didnt take any money with me, so i couldn’t buy anything.

13. My new eyeglasses are very good, I can see everything now.

14. I saw something near the wood that looked like a tent.

15. My friends had everything they wanted, but they weren’t happy, because they didn’t have any children.

 

ggpatl.by/kuzmenkova/wp-content/uploads/2018/01/1_Golitsynsky_Yu_-_Anglysky_yazyk_Grammatika_Sb.pdf?fbclid=IwAR2SaFtRv_Gx-pi60-oI_o8IOnERhaIBY9AyLvcJcgznhWKMat_AWigWK28

Կոմիտասյան օրեր

«Անմար սեր» բանաստեղծության վերլուծություն
«Անմար սեր» բանաստեղծության մեջ Կոմիտասը պատմում է մի աղջկա մասին, ում չսիրելը անհնար է։ Այս տողերով նա իր սերն է արտահայտում։ Նրան սիրելը ուղղակի երանելիություն, ըստ Կոմտասի, և նա գտնվում էր երկնքում՝ աղջան սիրելով։

«Ես սիրեցի անփուշ վարդ» բանաստեղծության վերլուծություն
Ըստ մեզ՝ Կոմիտասը պատմում էր մի մարդու մասին, ով տեսել էր գեղեցիկ աղջկա, բայց երբ ծանոթացել էր նրա հետ, հասկացել էր, որ նա անխելք էր, և սիրտը կոտրվել էր։ Իսկ հետո նա հանդիպել է մի աղջկա, ով առաջին հայածքից այնքնա էլ գեղեցիկ չէր, բայց ծանոթանալուց հետո հասկացել էր, որ նա հիասքանչ աղջիկ է, իսկ այս ամենից հետևում է, որ պետք չէ խաբնվել մարդու արտաքինին, քանի որ այն խաբուսիկ է։

«Քո երազում» բանաստեղծության վերլուծություն
Մի երազ էր, որը չքացավ։ Երազում գիշեր էր, մի ուրախ ժամանակահատված։ Պարում էին, ուրախանում։ Մեղրամոմերը սուրբ սեղանին, շատ ու շատ արծաթ ու ոսկի, հարսանեկան կարմիր-կանաչ զգեստներ։ Եվ այս ամենը ի նշան հարսանիքի։ Բայց սա միայն երազ էր․․․
Ըստ մեզ՝ պատմությունը մի զույգի մասին էր, ովքեր բաժանվել էին, և հիշում էին այդ ամենը երազում․․․

Կոմիտասի կենսագրությունը
Կոմիտասը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Քյոթահիա կամ Կուտինա քաղաքում։ Ըստ հին տոմարի, Կոմիտասը, ում իրական անունը Սողոմոն Սողոմոնյան է, ծնվել է հոկտեմբերի 8-ին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել: 1870 թվականին վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թվականին՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թվականներին Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։ 1896 թվականին խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թվականին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի փիլիսոփայության բաժինը: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թվականներին Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։ Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թվականի հոկտեմբերի 22-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

English exercise

Exercise 104

 

1.There are no buses today and I can’t go to shopping.

2. There is any caviare in the can. I love it. Would you like some ?

3. Please don’t offer her chips ? She doesn’t want any ?

4. Can i have some milk in my tea ? I don’t like it black.

5. There is no ink in my pen.

6. Is there any snow in the street this morning ?

7. My mother likes any music.

8. Are there any chess players here ?

9. There are some diagrams in the new book.

10. Are there any newspapers on the table ?

11. Was there any water in the glass or some milk ?

12. There was no soap in the soap dish; he used it to wash his hands.

 

13. There was soap in the box: it smells of soap.

14. There is some tea for you on the table.

15. Do you like some apples ?

16. Were there any of our boys at the stadium ?

17. There were some students of our group at the Opera House yesterday.

18. Will there be any concerts at the club next month ?

19. The were some yellow and green pencils on the table.

20. People need oxygen for breathing.

21. Are there any mistakes in my dictation ? – Yes, there are … .

22. My brother doesn’t like onions.

 

ggpatl.by/kuzmenkova/wp-content/uploads/2018/01/1_Golitsynsky_Yu_-_Anglysky_yazyk_Grammatika_Sb.pdf?fbclid=IwAR2SaFtRv_Gx-pi60-oI_o8IOnERhaIBY9AyLvcJcgznhWKMat_AWigWK28

 

Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 4

Շատերն ասում են, որ Հայաստանի անկախ պետությունը ստեղծվեց միայն 1917թ. Ռուսական կայսրության փլուզման արդյունքում, և դա ամենևին կապ չունի Թուրքմենչայի կամ Գյուլիստանի հաշտության պայմանագրերի հետ: Բայց նկատի ունենանք, որ այդ նույն ժամանակաշրջանում փլուզվեց նաև մեկ այլ` Օսմանյան կայսրությունը, և այդ կասրության մեջ ապրող հայերը ոչ միայն չկարողացան սեփական պետություն ստեղծել, այլև ենթարկվեցին ցեղասպանության և տեղահանության: Խնդիրը, սակայն, այն չէ, որ Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերը համարում են ռուսական տոներ, և պետականորեն չեն նշում դրանք` համարելով, որ դրանք մեր անկախ պետականությանը չեն առնչվում: Կա ավելի հետաքրքիր ու զարմանալի բացատրություն: Հայ իշխանական էլիտայի որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նշել այդ պայմանագրերի ստորագրման տարեդարձները, քանի որ դրանով կարող է ոտնահարել Հայաստանի Հանրապետության մեկ այլ ռազմավարական դաշնակցի և հարևանի` Իրանի Իսլամական Հանրապետության զգացմունքները: